HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայ-ամերիկյան զորավարժությունները չեն նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը. Պեսկով

Հայաստանում հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ երկրորդ անգամ մեկնաբանելով այս զորավարժության անցկացումը։

«Այս իրավիճակում, անշուշտ, նման զորավարժությունների անցկացումը չի նպաստում իրավիճակի կայունացմանը, ամեն դեպքում՝ չի նպաստում տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե տարածաշրջանում իրավիճակը խիստ սրվել է, Պեսկովն այսպես է մեկնաբանել. «Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները։ Բացի այդ, Ռուսաստանը շարունակում է շատ ուշադիր, բծախնդիր, հետևողական, կառուցողական աշխատանք վարել ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ»։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանը զորքեր ու զինտեխնիկա է տեղակայում Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում։ Նրա կարծիքով՝ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրները պետք է ձեռնարկեն կոնկրետ քայլեր, որպեսզի տարածաշրջանում թույլ չտան նոր պայթյուն։

Լուսանկարը՝ РИА Новости / POOL

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter