HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքուն հերքում է սահմանին ադրբեջանական զորքերի կուտակման մասին Նիկոլ Փաշինյանի պնդումը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը «քաղաքական մանիպուլյացիա» է անվանում հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի մոտ ադրբեջանական զորքերի կուտակման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կառավարության այսօրվա նիստին:

«Սեպտեմբերի 7-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչած մեղադրանքներն առ այն, որ Ադրբեջանը տարածաշրջանում սրում է ռազմաքաղաքական իրավիճակը, և իբր ուժերը կենտրոնացրել է սահմանի մոտ, հայկական կողմի հերթական կեղծ քաղաքական մանիպուլյացիաների բաղկացուցիչ մասն են կազմում»,- նշվում է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

Ադրբեջանական կողմը նաև պնդում է, թե տարածաշրջանում անվտանգության իրական սպառնալիքը ոչ թե Ադրբեջանն է, այլ, իբր, «Հայաստանի ռազմաքաղաքական սադրանքները, Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներն ու Ադրբեջանի տարածքից, ի հեճուկս ստանձնած պարտավորությունների, դեռևս դուրս չբերված հայկական զինված ուժերը»։ 

«Տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի դեմ տարածքային հավակնություններից, վերջ դնի ռազմական և քաղաքական սադրանքներին, վերացնի խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացում հաջող արդյունքների հասնելու խոչընդոտները»,- պնդում է Բաքուն։

Սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութերը, սակայն, ճիշտ հակառակ պատկերն են արտացոլում։ Սոցցանցերի ադրբեջանական սեգմենտում տարածվող տեսանյութերից պարզ է դառնում, որ Բաքուն մեծ թվով ռազմական տեխնիկա է տեղափոխում դեպի սահման։ Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, թե զորքերի այդ տեղաշարժը պայմանավորված է «զորավարժություններով», մինչդեռ տեսանյութերից պարզ է դառնում, որ Ադրբեջանում պահեստազորի զորահավաք է իրականացվում։ 

Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter