
«Մինչև 2030թ․ Եվրամիությունը համալրվելու է 10 պետություններով, որոնցից մեկը Հայաստանն է»․ Տիգրան Խզմալյան
Մինչև 2023 թվականը Եվրոպական Միությունը համալրվելու է 10 նոր պետություններով, որոնցից մեկը լինելու է Հայաստանը, և դա վաղուց որոշված հարց է։ «Հետքին» տված հարցազրույցում այսպիսի հայտարարություն արեց Հայաստանի եվրոպական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Խզմալյանը։
Խզմալյանը շեշտում է, որ Հայաստանը գտնվում է ճակատագրական որոշումներ ընդունելու շեմին, և վերջին ժամանակներում արդեն իսկ որոշ քայլեր արվել են եվրաինտեգրացիայի համար։
Եվրոպական կուսակցության ղեկավարը շեշտում է, որ Երևանի ավագանու ընտրությունները քաղաքակրթական մոդելի ընտրություն է, և իրենք առաջարկում են եվրոպական մոդել, որն ըստ Տիգրան Խզմալյանի՝ մարդակենտրոն մոդել է։
Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել