HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հատուկ որոշվեն. Իրանի ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի Հանրապետության մի մասն է, բայց այնտեղ ապրող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է հատուկ որոշվեն։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին։ 

«Իրանը միշտ ընդգծել է երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը ու մշտապես դեմ է հանդես եկել միջազգային սահմանների ցանկացած փոփոխության»,- նշել է իրանցի պաշտոնյան։

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ Քանանին ընդգծել է, որ դա կարևոր քայլ կլինի կայուն խաղաղության ու անվտանգության հասնելու համար։ «Իրանը չի պաշտպանում այդ սկզբունքներին հակասող որևէ գործողություն»,- հավելել է նա։

Իրանը տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ դեմ է տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված ցանկացած սահմանի փոփոխության՝ ակնարկելով, որ Թեհրանի համար անթույլատրելի է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի ցանկացած հարձակում։ Վերջին շրջանում տելեգրամյան ալիքներում տեսանյութեր էին տարածվում այն, մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլի ֆոնին Իրանը զորքեր է տեղակայում երկու երկրների սահմանին։ Ավելի ուշ, Բաքվում իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները հերքել էին այս տեղեկատվությունը։

Լուսանկարը՝ Payam Sani/IRNA գործակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter