
Ադրբեջանն Արցախի Նոր Շեն համայնքում խախտել է հրադադարը. կա մեկ վիրավոր
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 12։15-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այսօր՝ ժամը 11:50-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ նույնպես խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել