HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԿԳՄՍ նախարարը պնդում է, որ ուսուցիչներին ուղղորդմամբ հանրահավաքների չեն տանում

Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին մտահոգում էր կրթական հաստատությունները քաղաքական գործընթացներին ներգրավելու հարցը: Նա վկայակոչեց իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական հավաքներին ուսուցիչների մասնակցության դեպքերը՝ որակելով վարչական ռեսուրսի չարաշահում:

Հաջորդ հարցը վերաբերում էր 2-րդ, 5-րդ և 7-րդ  դասարանցիների՝ ուսումնական տարին առանց դասագրքերի սկսելուն: Պատգամավորն այն անվանեց կրթական իրավունքի խախտում: Լիլիթ Գալստյանը ցանկանում էր տեղեկանալ՝ արդյոք որևէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞լ է այդ գործընթացի տապալման համար:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ վարչական ռեսուրսի օգտագործման քննարկման որևէ թեմա չկա: Եթե լինեն փաստեր, որ փորձ կարվի ուսումնական հաստատությանը ուղղորդմամբ տանել հանրահավաքի, կպատժվեն:  

Նախարարը նշեց, որ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում տեղ գտած թվերը, որոնք վերաբերում էին ուսումնական հաստատությունների մանկավարժներին հանրահավաք տանելուն, չեն համապատասխանում իրականությանը: Նշված է եղել 114 դպրոցի անունը, մինչդեռ այդ դպրոցի տնօրենը, ուսուցիչները հանրահավաքին չեն մասնակցել, թեև դրանց սահմանադրական իրավունքն ունեին:

Ինչ վերաբերում է պատգամավորի մատնանշած նոր դասագրքերի հարցին, նախարարը հորդորեց այն չանվանել ձախողում: Նշեց, որ այդ դասագրքերի նոր մրցույթում ունեցել են 40% խնայում: Անդրեասյանը հավելեց, որ եղել է բոլոր տպարաններում, և վերջիններիս սեփականատերերը խոստովանել են, որ նախկինում նույնիսկ չեն համարձակվել մոտ գնալ այդ մրցույթներին, քանի որ ամեն ինչ նախապես որոշված է եղել:

Լիլիթ Գալստյանը մերկապարանոց որակեց «նախկիննների լավությունների» մասին նախարարի պնդուները, քանի որ խոսվում է նոր կարգերի մասին, որը հաստատել է գործող կառավարությունը, և ըստ դրա՝ աշակերտները դասագրքեր պետք է ունենային օգոստոսից՝ մինչև ուսումնական տարվա սկսվելը:

Լիլիթ Գալստյանը դարձյալ պնդեց, որ գործընթացը տապալվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter