HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հնարավոր չէ մնալ ներկա իշխանական օրակարգում և ակնկալել փոփոխություններ»․ Սուրեն Պետրոսյան

Իշխանությունների կողմից ներկայում մատուցվող օրակարգով հնարավոր չէ փոփոխություններ ակնկալել։ «Հետքին» տված հարցազրույցում այս մասին ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ գործող իշխանությունները հնարավոր բոլոր միջոցներով անզորություն և նվաստացում են քարոզում, և Սուրեն Պետրոսյանն ու «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը քաղաքացիներին կոչ են անում պայքարել դրա դեմ։ «Վերջին ժամանակահատվածում այդ օրակարգին զուգահեռ մեզ տրամադրվում է վախի և սարսափի մթնոլորտը, որտեղ մարդ գիտի, թե ինքը տոտալ տապալված է, որտեղ ինքը դերակատար չէ և իրենից ոչինչ կախված չէ»,- նշում է Սուրեն Պետրոսյանը։

Հայաստանում առկա խորքային ճգնաժամը հաղթահարելու համար «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահը առանձնացնում է երեք բաղադրիչ․ առաջին՝ հասարակության մեջ ամրապնդել այն գիտակցումը, որ սեփական ճակատագրի հիմնական դերակատարը միայն ինքն է, երկրորդ՝ զուգահեռ ձևավորել պայքարի կամք և ցանկություն, և երրորդ՝ ձևավորել ազգի հավակնությունները ապագայի նկատմամբ։ Ըստ Սուրեն Պետրոսյանի՝ առանց այս երեք բաղադրիչների անկախ պետությունը չի կարող գոյություն ունենալ։ 

Ամբողջական հարցազրույցը դիտե՛ք տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter