
«Մենք միակ քաղաքական ուժն ենք, որ հասնելով իշխանության՝ բոլորի հետ աշխատելու ենք»․ Երվանդ Թարվերդյան
«Միացյալ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող միակ քաղաքական ուժն է, որ հասնելով իշխանության՝ պատրաստ է աշխատել բոլոր կուսակցությունների հետ։ «Հետքին» տված հարցազրույցում այսպիսի հայտարարություն արեց կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը։
Նա նշում է, որ իրենց կուսակցության առաքելությունը քաղաքական ուժերին և հանրությանը համախմբելն է։ Երվանդ Թարվերդյանը շեշտում է, որ իրենք անկախ կուսակցություն են, և իրենց չեն կարող կապել ո՛չ ներկա, ո՛չ էլ նախկին իշխանությունների հետ։
«Շատ դժվար է մեզ ասել ընդդիմադիր կամ պրոիշխանական, որովհետև ես շատ խիստ քննադատում եմ իշխանություններին, և այն դեպքերում, որ իշխանությունը դրական գործունեություն է իրականացնում, գովերգում եմ դա։ Հիմա ինքներդ որակեք՝ որն եմ ես։ Շատ դեպքերում ասում եմ՝ ես քաղաքական մերանն եմ լինելու, որովհետև այսօր մեր պետությանն ու ազգին ազգային միասնություն է անհրաժեշտ։ Եվ մեր քաղաքական ուժի անվանումը կոչ է բոլոր հայերին, որ եկե՛ք միասնական լինենք։ Միասին մենք ուժեղ ենք, առանձին՝ մեզ կպատառոտեն թշնամիները»,- նշում է Երվանդ Թարվերդյանը։
Ամբողջական հարցազրույցը դիտե՛ք տեսանյութում։
Մեկնաբանել