HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

Հայաստանում ուսուցիչների պակաս կա, երեխաների մի մասն էլ չի հաճախում դպրոց

Հայաստանի դպրոցներում ուսուցիչների մեծ պակաս կա։ Օրինակ՝ Վայոց ձորի 48 դպրոցում կա քիմիայի 17 ուսուցիչ, ինֆորմատիկայի՝ 7, հասարակագիտության՝ 4 և այլն։ Նշված առարկաները միակը չեն դասավանդվող բոլոր առարկաններից միայն չորս առարկայի դեպքում է, որ ամեն դպրոցի բաժին է ընկնում առնվազն մեկ ուսուցիչ, մյուս բոլոր առարկաների դեպքում ուսուցիչները քիչ են։ Այսպիսի պատկեր միայն Վայոց ձորի մարզում չէ։

Վիճակագրական կոմիտեն Հայաստանում 2022 թվականի սոցիալական վիճակի վերաբերյալ տվյալներ է հրապարակել, որտեղ ներառված է նաև հանրակրթական հաստատությունների գործունեության վերաբերյալ տեղեկատվություն։

Տվյալների վերլուծության եւ համեմատության արդյունքում ուշագրավ փաստեր են հայտնի դառնում:

2022/2023 ուսումնական տարում ՀՀ-ում փակվել է 3 ոչ պետական դպրոց: Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգին է միացել Շիրակի մարզի համայնքային ենթակայություն ունեցող 1 դպրոց: Դպրոցների ընդհանուր թիվը կազմում է 1400, որոնցից 541-ը՝ քաղաքներում, իսկ 859-ը՝ գյուղերում։

2022/2023 ուսումնական տարում հանրակրթական դպրոցներում մանկավարժական աշխատողների թիվը կազմել է 38 285 մարդ, որոնց 78.9%-ը կատարել է միայն ուսուցչական աշխատանք, իսկ 21.1%-ը վարչական, ուսումնաօժանդակ և այլ աշխատանքներին զուգընթաց զբաղվել է նաև ուսուցչական գործունեությամբ։ Աշակերտների թիվը 406 291 է։ Այսպիսով՝ ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը կազմում է 1/135։

Պարզվում է, որ Հայաստանում բոլոր երեխաները չէ, որ դպրոց են հաճախում։ Տարրական դասարանի աշակերտների համախառն ընդգրկվածության ցուցանիշը 939% է, ինչը տվյալ կրթահամակարգի դասարանների աշակերտների ընդհանուր թվաքանակի տոկոսային մասնաբաժինն է մշտական բնակչության նույն կրթահամակարգի համար պաշտոնապես սահմանված տարիքային խմբի թվաքանակի նկատմամբ:

Այսպիսով՝ այն աշակերտները, որոնք 2022/2023 ուս տարվա ընթացքում պետք է հաճախեին տարրական դասարաններ, նրանց թիվը քիչ է 61%-ով, հիմնական դասարանների դեպքում՝ 85%-ով, իսկ ավագ դասարանների դեպքում՝ 46%-ով։ Ավագ դասարանների պարագայում այս վիճակագրությունը բացատրվում է նրանով, որ հիմնական դպրոցն ավարտելուց հետո աշակերտների 18.3%-ն ուսումը շարունակել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:

Այս ինֆոգրաֆիկայի միջոցով կարող եք տեղեկանալ, թե քանի աշակերտ է անավարտ թողել ուսումը եւ ինչ պատճառներով:

Հատկանշական է, որ նրանք, որոնց ծնողները թույլ չեն տալիս գնալ դպրոց, հիմնականում 16-18 և բարձր տարիք ունեցողներն են, իսկ նրանք, որոնք սոցիալական վատ պայմանների պատճառով չեն գնում դպրոց, ամենաշատը 14-18 և բարձր տարիք ունեցողներն են։ Նախորդ ուսումնական տարում 8 երեխա չի գնացել առաջին դասարան՝ սոցիալական վատ պայմանների պատճառով։ Քրեակատարողական հիմնարկ տեղափոխվածները 18 և բարձր տարիք ունեցողներ են։

Գլխավոր նկարը՝ արհեստական բանականության (Midjourney)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter