
Դատախազությունը ՀԾՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանից պահանջում է բռնագանձել 8 անշարժ գույք և 1 մլրդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի օգոստոսի 24-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝
- 8 անշարժ գույք Երևան քաղաքում, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը՝ ավելի քան 1 մլրդ 430 մլն դրամ.
- 734 մլն դրամին համարժեք ավանդներ և պարտատոմսեր.
- ավելի քան 1 մլրդ 705 մլն դրամ:
Կարդացեք նաև՝
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել