HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Լռության անհնարինությունը․ Ջոն Քեյջի «Չորս րոպե երեսուներեք վայրկյանը»

Հետպատերազմյան ավանգարդի վառ ներկայացուցիչ, կոմպոզիտոր, փիլիսոփա Ջոն Քեյջը 40-ականների վերջին այցելեց Հարվարդի համալսարանի հակաարձագանքային խուց։ Այդ սենյակի կառուցվածքը թույլ էր տալիս կլանելու ձայները: Քեյջը սպասում էր այստեղ «լսել» լռության ձայնը, բայց փոխարենը լսեց երկու այլ ձայն: Սպասարկող ինժեները բացատրեց, որ բարձր ձայնը նյարդային համակարգի աշխատանքի ձայնն է, իսկ ցածրը` արյան շրջանառության:

 «Մինչեւ մահ ես շրջապատված եմ լինելու ձայներով: Երաժշտության ապագայի մասին կարելի է չանհանգստանալ»,- եզրահանգեց Ջոն Քեյջը այդ օրվա փորձառությունից։

Լռության անհնարինության գիտակցման ազդեցությամբ Քեյջը ստեղծեց իր ամենահայտնի գործերից մեկը` «4′33″» («Չորս երեսուներեք» կամ «Չորս րոպե երեսուներեք վայրկյան»):

«4′33″»-ը եռամաս ստեղծագործություն է գործիքների ազատ կազմի համար։ Ստեղծագործության տևողությունը համապատասխանում է վերնագրին։

Կոմպոզիցիայի կատարման ողջ ընթացքում կատարողները իրենց գործիքներից ձայներ չեն արտաբերում. հեղինակի պատկերացմամբ՝ երեք հատվածներից յուրաքանչյուրի բովանդակությունը շրջապատի այն հնչյուններն են, որոնք լսվում են ստեղծագործության ընթացքում։ Այն առաջին անգամ ներկայացրել է դաշնակահար Դևիդ Թյուդորը ԱՄՆ-ի Վուդստոկ քաղաքում 1952 թվականի օգոստոսի 29-ին՝ ժամանակակից արվեստի աջակցությանն ուղղված բարեգործական համերգի ժամանակ։ Ջոն Քեյջի «4′33″»-ը 20-րդ դարի ամենաքննարկվող ստեղծագործություններից է։ Ներկայացնում ենք այն Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ։

Գլխավոր նկարը՝ Փոլ Բերգենի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter