
Երկու քաղաքացի, ընտրատեղամասում գրանցվելուց հետո, հայտարարել են, որ չեն ցանկանում քվեարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 3/28 ընտրատեղամասում («թիվ 152 մսուր-մանկապարտեզ») ՀՈԱԿ-ի ընտրատեղամասում երկու քաղաքացի համապատասխան գրանցում անցնելուց հետո ստացել են քվեաթերթիկները։ Քվեախցիկից դուրս գալուց հետո հայտարարել են, որ չեն ցանկանում քվեարկել և հեռացել են ընտրատեղամասից։ Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, իսկ ծրարները պահվել են՝ դրոշմանիշների թվի անհամապատսխանությունից խուսափելու համար։ Հանձնաժողովի նախագահը նշեց, որ այլ միջադեպեր չեն գրանցվել։
Այս ընտրատեղամասում ընտրողների թիվը 1857 է, որոնցից ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 124-ը, կամ 7%-ը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել