HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Հանրապետություն» կուսակցության վստահված անձը ընտրատեղամասում քարոզչություն էր անում

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի 8/22 ընտրատեղամասում ընտրողների հոսքն առանձնապես շատ չէր։ Հանձնաժողովի նախագահ Անահիտ Հակոբյանը նշում է՝ ոչ մի տարի նման բան չէր եղել, որ ընտրությանն այսքան քիչ մարդ մասնակցի։ 

Ընտրատեղամասում մատնահետքի սարքերի մոտ նստած մասնագետների հետ զրուցում էր «Հանրապետություն» կուսակցության վստահված անձ Հարություն Մուրադյանը։ Զրույցի ընթացքում նա դրական խոսքեր էր ասում «Հանրապետություն» կուսակցության անդամների մասին։ Մատնահետքի սարքի առջեւ նստած կանանցից մեկն ինչպես հետո պարզվեց ոչ թե մասնագետն էր, այլ «Ապրելու Երկիր» կուսակցության վստահված անձը։ 

Վերջինս մյուս մասնագետների խոսքով՝ տեղափոխվել էր մատնահետքի սարքի մոտ, որպեսզի հեռախոսը լիցքավորեր, քանի դեռ սարքի մասնագետներից մեկը ընդմիջում էր անում։ 

Հանձնաժողովի նախագահ Անահիտ Հակոբյանը տեղյակ չէր այդ ամենից ու նկատեց միայն այն ժամանակ, երբ մասնագետն ընդմիջումից վերադարձել էր, որ կրկին նստեր իր տեղում։ 

«Հանրապետություն» կուսակցության վստահված անձ Հարություն Մուրադյանը «Ապրելու երկիր» կուսակցության վստահված անձի հետ բանավիճում էր, ու պատմում «Հանրապետություն» կուսակցությունից։ Զրույցին էր միացել նաեւ հանձնաժողովի նախագահը, որը, սակայն նկատելով, որ զրույցը բանավեճի է վերածվում, խնդրեց դադարեցնել։ 

Տեսնելով, որ զրույցը նկարահանում ենք, Հարություն Մուրադյանը խնդրեց չնկարել: Պատասխանեցինք, որ մեր մասնագիտական գործունեությունն ենք իրականացնում։

8/22 ընտրատեղամասում գրանցված է 1800 ընտրող, ժամը 18։30-ի դրությամբ քվեարկել է 370 քաղաքացի։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter