HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Ստեփանակերտցիները նկուղներ են իջել. Արցախում իրավիճակը լարված է

-Իլոնա ջան, ո՞նց եք, ոնց է Ձեր վիճակը։ 

-Ահավոր ա, կռիվ ա

Լսելով, որ Արցախում կրակում են, սկսեցի զանգել ու գրել ծանոթներիս։

Պատասխանեց միայն Իլոնան։ Արցախում կապն անհասանելի է, կամ շատ վատ է աշխատում։ Կես ժամից ավել է՝ Արցախ ուղարկվող բոլոր նամակներն ու զանգերն անպատասխան են մնում։ 

-Ան, խնդրում եմ, մի բան իմացիր։ Մի բան արեք մեղկ են էս Էրեխեքը։

Իլոնա Բաղդասարյանը մեզ պատմեց, որ ժամը 13:10-ին Ստեփանակերտի վրա սկսել է հրետանի աշխատել։ Մարդիկ վախեցած իջել են նկուղներ, օդային տագնապ է միացել։ Նրա խոսքով՝ ՊԲ-ն ևս պատասխան կրակոցներ է արձակում, նրանք ամեն ինչ նկուղից լսում են։ Մեկ ժամից ավել է՝ բնակիչները նկուղներում են։ Իրավիճակն այս պահին լարված է, բայց բնակիչները ոչինչ չգիտեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter