HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանը հայտարարում է Արցախում ռազմական գործողության իր նպատակների մասին

Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղում այսպես կոչված «հակաահաբեկչական գործողության» շրջանակում, որի թիրախում իբրեւ թե այնտեղ տեղակայված հայկական զորամիավորումներն են, հումանիտար միջանցքներ եւ ընդունման կետեր կստեղծվեն՝ Լաչինի միջանցքով եւ այլ ուղղություններով մարդկանց տարհանման համար։

«Կանանց, երեխաներին, տարեց մարդկանց, սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդկանց կցուցաբերվի անհրաժեշտ բժշկական օգնություն, նրանք կապահովվեն խմելու ջրով եւ սննդով»,- նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Հայաստանի Պաշտպանության նախարարությունն ինչպես նախորդիվ, այնպես էլ այսօր կեղծ պնդում որակեց Ադրբեջանի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղում առկա են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և անձնակազմ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, Ադրբեջանը ԼՂ սահմանի ամբողջ երկայնքով լայնածավալ հարձակում է գործել Արցախի վրա։

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է, որ գործողությունն իրականացվում է բարձր կետայնության զինատեսակներից՝ շարքից հանելու համար ռազմական թիրախները եւ ենթակառուցվածքները։ Ըստ այդ երկրի պաշտպանական գերատեսչության՝ հարձակման մասին համապատասխան sms հաղորդագրություն է ուղարկվել Արցախի բնակիչներին։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter