
Ադրբեջանը թիրախավորում է բնակելի թաղամասեր (տեսանյութ)
Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժն Արցախի շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Լրագրող Սիրանուշ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Ադրբեջանը հրետակոծել է Ստեփանակերտի բնակելի թաղամասերը։
«Սա մեր կողքին գտնվող շենքն է, որի մերձակայքում ռազմական թիրախ չկա»,- գրել է նա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել