
Միջազգային հանրությունը պետք է հարկադրի Ադրբեջանին վերջ դնել ռազմական գործողությանը Լեռնային Ղարաբաղում. Ռասմուսեն
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն Գլոբալ» կազմակերպության նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է հարկադրի Ադրբեջանին վերջ դնել ռազմական գործողությանը Լեռնային Ղարաբաղում։ «Հակառակ դեպքում պետք է հետեւեն պատժամիջոցներ։ Աշխարհը չպետք է լուռ մնա էթնիկ զտումների պարագայում»,- գրել է նա X միկրոբլոգի իր հաշվում։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Ռասմուսենը Հայաստանում էր, նրան ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լուսանկարում՝ Ռասմուսենը (ձախից), Նիկոլ Փաշինյանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել