
Կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են. Արցախի ՄԻՊ
Ստեփանակերտի դիահերձարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 20։00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լիակատար ահաբեկչության հետևանքով կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են։ Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Արցախի ՄՒՊ Գեղամ Ստեփանյանը։
According to the information received from the Stepanakert’s morgue by the Office of the Human Rights Defeder, as of 20:00, there are 25 victims as a result of the full-fledged terroristic attack by Azerbaijan, among whom 2 are civilians.
— Gegham Stepanyan #StopArtsakhBlockade (@Gegham_Artsakh) September 19, 2023
ԱՀ առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով այս պահի դրությամբ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 128 վիրավոր։
«Արևիկ» բուժմիավորումում գտնվում է 12 երեխա, որոնցից 3-ը` ծանր վիճակում: Ներկայումս նրանց վիրահատում են։
Մեկնաբանել