HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սոցցանցի օգտատիրոջ կողմից հրապարակայնորեն բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Կառավարության շենքի դիմաց 2023թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցող հավաքի վերաբերյալ «Tatevik VIrabyan» անվամբ ֆեյսբուքյան օգտատիրոջ էջում առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող  գրառումներ են կատարվել։

«Մասնավորապես՝ գրառումներից մեկի մեջ նշվել է. «Քաղաքը պիտի պարալիզացվի, պիտի զանգվածային անհնազանդություն լինի… Ինձ ինչ ուզում եք արեք, ասեք բռնության կոչ եմ անում, ոչ մի Արցախի բնակչից լավը չենք… Այո, զանգվածային անկարգություններա պետք, շենքեր գրավելա պետք…»։ Մեկ այլ գրառման մեջ առկա է հետևյալ արտահայտությունը՝ «Մահ Նիկոլին, Ազատություն Արցախին», իսկ մեկ այլ գրառման մեջ նշվել է. «Ավելացնում եմ, որ Նիկոլին իրա սրիկայախմբին պիտի գմփցնել, տրաքացնել»։

Նկատի ունենալով, որ նշված գրառումներում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն։

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են hանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի՝ Արցախի վրա հարձակումից հետո Երևանում՝ Կառավարության շենքի դիմաց, մի քանի տասնյակ քաղաքացիներով սկսված բողոքի ակցիային երեկոյան միացել են հարյուրավոր քաղաքացիներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter