
Հրադադարի պայմանավորվածությունից հետո Ադրբեջանի զինուժը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտը
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից «Հետքին» հայտնում են, որ ժամը 14։00-ի դրությամբ ադրբեջանական զինած ուժերը շարունակում են թիրախավորել Ստեփանակերտը։
Մեր զրուցակիցն ասում է․ «Որոշ ինտերվալներով, բայց խփում են»։ Քիչ առաջ հրետակոծել են քաղաքը։ Բնակիչները շարունակում են մնալ ապաստարաններում։
Կապ չեն կարողանում հաստատել հարազատների հետ։ «Հետքի» զրուցակցի փոխանցմամբ՝ անորոշ իրավիճակ է, չգիտեն՝ ինչ է սպասվելու առաջիկայում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ՝ սեպտեմբերի 20-ից՝ ժամը 13։00-ից, հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել