
ԼՂ ներկայացուցիչների խումբը ժամանել է ադրբեջանական Եվլախ քաղաք
Այսօր ադրբեջանական Եվլախ քաղաքում մեկնարկում է Արցախի պատվիրակության և Բաքվի ներկայացուցիչների միջև հանդիպումը։
Ադրբեջանական տելեգրամյան ալիքները հայտնում են, որ ղարաբաղյան կողմի ներկայացուցիչներն արդեն ժամանել են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հանդիպելու Եվլախում և քննարկելու ստեղծված իրավիճակը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել