HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անկախության օրը Եռաբլուրում (լուսանկարներ)

32 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին, Հայաստանում տեղի ունեցավ Անկախության հանրաքվեն, հենց այդ օրն էլ նշվում է որպես Անկախության օր։

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնը մարդաշատ է։ Պատերազմում զոհվածների հարազատների ու նրանց ընկերների հիմնական խոսակցություններն Արցախում տիրող իրավիճակի մասին են։

Մեր կողքի նստարանին զոհվածների հարազատներ են։ Մի տղամարդ զանգել է Ստեփանակերտ։

-Սիլվա, էլի նույն տեղո՞ւմ եք,- հարցրեց նա։

-Հրապարակում ենք։

-Սիլվա, հրապարակում խաղաղապահ կա՞։

-Կա, կա։

«Ստեփանակերտի հրապարակում համ մեր տղերքից կան, համ խաղաղապահներ, էնտեղ կարող ա ապահով լինի»,- դիմելով իր կողքին նստած կնոջը՝ ասաց նա։

Կցկտուր զրույցներ են լսվում. «Ամեն ծնողի արցունքի համար պատասխան ենք տալու։ Ես հիմա չգիտեմ՝ ոնց նայեմ աչքերի մեջ»։

Ավագ լեյտենանտ Արմեն Գրիգորյանի շիրիմի մոտ ենք։ Մայրը՝ Մարգարիտան, չորացած ծաղիկները փոխարինում է նոր՝ թարմ ծաղիկներով։

Տիկին Մարգարիտան որդու զոհվելուց հետո ամուսնու հետ Սիսիանից տեղափոխվել է Երևան, որպեսզի ավելի հաճախ կարողանան այցելել որդու շիրիմին։

Արմեն Գրիգորյանը զոհվել է 2020թ․ հոկտեմբերի 14-ին անօդաչու թռչող սարքի հարվածից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter