HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արցախում կատարվածից հետո ավելի եմ թուլացել». զոհվածի մայր

«Արցախում կատարվածից հետո ավելի եմ թուլացել»,- ասում է 44-օրյա պատերազմում զոհված Հովսեփ Առաքելյանի մայրը՝ Անահիտ Առաքելյանը։ Տիկին Անահիտին հանդիպեցինք Եռաբլուրում։ Նա, զոհվածների մյուս ծնողների նման, Հայաստանի Անկախության օրը եկել էր որդու շիրիմին։

Պատմում է, որ տղան երկրապահ կամավորականների հետ է գնացել պատերազմ, եղել է Հադրութի շրջանում, զոհվել հոկտեմբերի 26-ին։ Տղայի մարմինն ընտանիքին են հանձնել զոհվելուց 2 ամիս անց՝ դեկտեմբերի 24-ին։ Պատճառն այն էր, որ Հադրութն արդեն անցել էր թշնամու տիրապետության տակ։ Անահիտն ասում է՝ որդու մարմնի վրայի դաջվածքից է ճանաչել մարմինը։

Խունկ է լցնում որդու շիրիմին, հևոց հանում ու բարձրաձայն մտածում, թե Արցախի վրա վերջին հարձակումը թուլացրեց բոլորիս։

«Հիմա էլ ընդհանրապես հույսներս կտրեցինք ամեն ինչից»,- ասում է տիկին Անահիտը՝ անթարթ նայելով ծխացող խնկին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter