HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Եվրամիությունը կես միլիոն եվրո հումանիտար աջակցություն կտրամադրի Արցախին

Եվրահանձնաժողովը 500 հազար եվրո մարդասիրական օգնություն կտրամադրի Արցախում ռազմական գործողություններից տուժած բնակչությանը աջակցելու համար։ Հայտնում է Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և հումանիտար օգնության վարչությունը (ECHO)։

«Փախչելով բռնությունից՝ հազարավոր մարդիկ այժմ տեղահանված են և օգնության կարիք ունեն: Դրամական օգնության միջոցով ԵՄ մարդասիրական օգնությունը կօգնի տուժածներին հոգալ իրենց հիմնական կարիքները՝ միաժամանակ տրամադրելով նրանց ապաստան և հոգեբանական ու սոցիալական աջակցություն:

Այս շտապ ֆինանսավորումը գալիս է լրացնելու այս տարվա սկզբին Լեռնային Ղարաբաղին ԵՄ-ի տրամադրած 1,17 միլիոն եվրո մարդասիրական օգնությանը։

Ընդգծելով մարդասիրական անվտանգ հասանելիության կարևոր անհրաժեշտությունը՝ Ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեզ Լենարչիչը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը լուրջ հետևանքներ է ունեցել խաղաղ բնակչության համար։ Ի պատասխան՝ տեղահանվածներին աջակցելու նպատակով ԵՄ-ն մոբիլիզացնում է լրացուցիչ 500 հազար եվրո՝ որպես շտապ մարդասիրական օգնություն:

Մենք տեղում ուշադիր հետևում ենք իրավիճակին և պատրաստ ենք ավելի շատ օգնություն առաջարկել։ Թեև ԵՄ-ն ողջունում է հրադադարը, ես խստորեն կոչ եմ անում հակամարտության բոլոր կողմերին ապահովել անարգել և անհապաղ մուտք մարդասիրական կազմակերպությունների համար: Մենք պետք է համոզվենք, որ մարդասիրական աշխատողները կարող են շտապ օգնություն տրամադրել կարիքավոր մարդկանց»:

ԵՄ-ն սերտ կապի մեջ է տեղում իր հումանիտար գործընկերների հետ և պատրաստ է լուծել աճող մարդասիրական կարիքները հետագա էսկալացիայի դեպքում։

2020 թվականին հակամարտության լայնածավալ սրումից հետո Հայաստանում և Ադրբեջանում մենք աջակցում ենք մարդասիրական գործողություններին ավելի քան 21 միլիոն եվրոյով»,- ասված է հայտարարության մեջ։

Տրամադրվող աջակցության մասին մանրամասներ փորձեցինք ճշտել Հայաստանում ԵՄ պատվիրակությունից։ Մեզ հայտնեցին, որ այս պահին տեղեկություն հնարավոր է ստանալ միայն գրավոր հարցման միջոցով, որին, պատվիրակության փոխանցմամբ, կպատասխանեն հնարավորինս շուտ։ Թե ինչ ժամկետի մասին է խոսքը, դժվարացան պատասխանել։

Լուսանկարը՝ ICRC-ի, 2020թ․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter