
Անհնազանդության ակցիաներ Երևանի կենտրոնում (լուսանկարներ)
Կառավարության նիստի ժամանակ քաղաքացիները շրջապատել էին Կառավարության շենքի բոլոր մուտքերը։ Երբ ցուցարարները համոզվեցին, որ վարչապետ Փաշինյանն, այնուամենայնիվ, ոստիկանության ուղեկցությամբ դուրս է եկել Կառավարության շենքից, սկսեցին երթով քայլել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։
Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում ոստիկանությունն ուժի կիրառմամբ սկսեց բերման ենթարկել երթի մասնակիցների մի մասին, այնուհետև երթը շարունակվեց Սարյան փողոցով։ Այսօրվա համար ըննդիմությունը հայտարարել էր անհնազանդության ակցիաների իրականացում՝ դասադուլների, գործադուլների և փողոցների շրջափակման տեսքով, իսկ երեկոյան 18:00-ին՝ հանրահավաք Հանրապետության հրապարակում, իշխանափոխության պահանջով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ից ադրբեջանական զինված ուժերը հարձակվել են Արցախի վրա՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները՝ բնակելի շենքեր, դպրոցներ: Կան բազմաթիվ վիրավորներ և զոհեր:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել