
Սենատոր Գերի Փիթերսի գլխավորությամբ ԱՄՆ կոնգրեսական պատվիրակություն է ժամանել Հայաստան
Սենատոր Գերի Փիթերսի գլխավորած ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը ժամանել է Հայաստան։ Հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։
«Սեպտեմբերի 22-25-ը Հայաստան կատարած այցի ընթացքում սենատոր Փիթերսը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և այլ շահագրգիռ անձանց հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունների ազդեցությունը։
Սենատոր Փիթերսը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։ Նա նաև կմեկնի Սյունիք՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և քննարկելու անվտանգային ու հումանիտար մարտահրավերները»,- ասված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել