HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարմիր խաչը գրանցում է Արցախում հարազատներին փնտրող մարդկանց

Սեպտեմբերի 22-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) շրջաններից Ստեփանակերտ է տեղափոխել վերջին ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված ինը քաղաքացու: Հայտնում է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը։

«Թեև սեպտեմբերի 20-ին զինադադար է հայտարարվել, ռազմական գործողությունները թողել են զգալի հետևանքներ: Համայնքները տեղահանվել են, հարազատները կորցրել են միմյանց հետ կապը, իսկ ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված մարդիկ դեռ օգնության կարիք ունեն։

Սեպտեմբերի 18-ին ԿԽՄԿ-ն առաջին անգամ կազմակերպեց ցորենի ալյուրի և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների բեռների միաժամանակյա փոխադրում Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով:

Այդ ժամանակից ի վեր ԿԽՄԿ-ն իրականացրել է հետևյալ մարդասիրական աշխատանքը.

  • Շաբաթվա ընթացքում` ներառյալ սեպտեմբերի 22-ին, բժշկական պարագաներ են տրամադրվել ռազմական և քաղաքացիական հիվանդանոցներին,
  • 28 հազար մանկական տակդիր է բաժանվել,
  • 200 տաք ծածկոց է տրամադրվել ներքին տեղահանվածների ապաստարանին,
  • 1000 լիտր դիզելային վառելիք է նվիրաբերվել ամենամեծ բժշկական կենտրոնին` գեներատորների անխափան աշխատանքը ապահովելու համար,
  • 500 լիտր դիզելային վառելիք է տրամադրվել Ջրային կոմիտեին` քաղաքի ջրամատակարարումը էլեկտրական գեներատորների միջոցով կազմակերպելու համար:
  • Մեր թիմերը սկսել են նաև գրանցել այն մարդկանց, որոնք փնտրում են իրենց երեխաներին կամ կորցրել են կապը հարազատների հետ: Բնակիչները նաև դիմել են ԿԽՄԿ՝ մահացած հարազատների մարմինները տարհանելու խնդրանքով:

Տարածաշրջանում հումանիտար իրավիճակը վերջին ամիսներին ծանր է եղել՝ առաջնային նշանակության սննդամթերքն ու առողջապահական ծառայությունները գրեթե անհասանելի են եղել: ԿԽՄԿ-ն նախատեսում է մեծացնել իր աջակցության ծավալները և բանակցություններ է վարում որոշում կայացնողների հետ` սննդի և հիգիենայի պարագաների մատակարարման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter