HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կանգնած եմ հայ ժողովրդի կողքին»․ սենատոր Գերի Փիթերսը այցելել է Սյունիք

Սենատոր Գերի Փիթերսը երեկ՝ սեպտեմբերի 23-ին, այցելել էր Սյունիք։ Նա X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) իր էջում գրել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծանր է։

«Ալիևի ռեժիմը պետք է թույլ տա միջազգային դիտորդներին մուտք գործել (Լեռնային Ղարաբաղ- խմբ․), որպեսզի աշխարհը հստակ տեսնի, թե ինչ է կատարվում: Ես դիտել եմ Լաչինի միջանցքի դաժան շրջափակումը Սյունիքի մարզպետ Ղուկասյանի և ԱՄՆ դեսպանի հետ, և կանգնած եմ հայ ժողովրդի կողքին»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը ժամանել է Հայաստան։ 

«Սեպտեմբերի 22-25-ը Հայաստան կատարած այցի ընթացքում սենատոր Փիթերսը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և այլ շահագրգիռ անձանց հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունների ազդեցությունը։

Սենատոր Փիթերսը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։ Նա նաև կմեկնի Սյունիք՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և քննարկելու անվտանգային ու հումանիտար մարտահրավերները»,-հայտնել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter