
Ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած քաղաքացիներ են Արցախից տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
Արցախից Հայաստան տեղափոխված ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած քաղաքացիներից մի քանիսը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Մեր նկարահանման պահին 6 քաղաքացիական անձ էր տեղափոխվում բժշկական կենտրոն, բոլորն էլ տղամարդիկ էին: «Հետքի» թղթակցի փոխանցմամբ` ևս մեկ քաղաքացիական անձ դեռ պետք է տեղափոխվի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Արցախից Հայաստան էին տեղափոխվել ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացիներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել