HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ հայ ժողովրդի կողքին է. ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը՝ ԱԺ նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվականից։

Խորհրդարանի ղեկավարը ողջունել է սեպտեմբերի 21-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի, Գերի Փիթերսի եւ մի շարք այլ սենատորների` Սենատի քննարկմանը ներկայացված  երկկուսակցական «Հաջակցություն հայերին ադրբեջանական ագրեսիայի դեմ» օրենսդրական ակտի նախագիծը՝ հույս հայտնելով, որ այն կընդունվի: Անդրադառնալով  սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստին՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի աջակցող ելույթի համար՝ շեշտելով, որ ստեղծված իրավիճակում անչափ կարեւոր է  միջազգային գործընկերների արդյունավետ եւ հստակ քայլերի հրատապությունը, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը:

Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնածավալ հարձակման մանրամասներն ու հետեւանքները: Սենատորը տեղեկատվություն է տրամադրել Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզեր իրականացրած այցից: Նա դատապարտել է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակը՝ աջակցություն հայտնելով հայ ժողովրդին: Գերի Փիթերսը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter