
ժամը 12:00 դրությամբ՝ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:00 դրությամբ, ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական բաժնից։
«Նրանցից 3900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:
Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել