HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին: Հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

«Վարչապետը բարձր է գնահատել հայ ժողովրդի համար դժվարին իրավիճակում պարոն Փիթերսի այցը Հայաստան և ընդգծել ԱՄՆ աջակցության կարևորությունը` ստեղծված խնդիրների հաղթահարման գործում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ-ի հետ առկա սերտ փոխգործակցությունը, այդ թվում` մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման, բարեփոխումների արդյունավետ իրականացման և այլ ուղղություններով:

Սենատոր Փիթերսը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող ծանր հումանիտար իրավիճակի կապակցությամբ և ընդգծել հումանիտար օգնության` սննդի, դեղորայքի և այլ էական պաշարների տեղ հասցնելու անհրաժեշտությունը։ Նա իր տպավորություններն է կիսել Սյունիքի և Վայոց ձորի մարզեր կատարած այցերից, վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության օրակարգի հետ կապված հարցերին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter