HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտին-Էրդողան-Ալիև-Փաշինյան հանդիպման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն չկա

Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի հանդիպման կոնկրետ ժամկետների ու տեղի վերաբերյալ պայմանավորվածություններ չկան։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Անկարայում իր դիվանագիտական աղբյուրը։ Նման ձևաչափով հանդիպման առաջարկությամբ ավելի վաղ հանդես էր եկել Անկարան։ 

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել էր կազմակերպել Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների քառակողմ հանդիպում, սակայն կողմերը դեռևս չէին արձագանքել Անկարայի այս առաջարկին։ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ մտադիր է այդ հարցը քննարկել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ այսօր Նախիջևան կատարած իր այցի ժամանակ։ 

«Հանդիպման օրը և վայրը որոշելու համար նախ անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը մեր առաջարկած նախաձեռնությանը։ Հարցը դեռ առաջարկի մակարդակում է, ոչ մի հստակություն»,- նշել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ այդպիսի քննարկումներ ևս դեռ չեն եղել։

 «Բայց այդպիսի պլաններ կան»,- եզրափակել է նա։

Լուսանկարում՝ Թուրքիայի նախագահի նստավայրը/ Aykut Unlupinar/Anadolu Agency/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter