
Սեպտեմբեր 25-ին կատարված որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն. ԱՀ ԱԻՊԾ
Սեպտեմբեր 25-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, երեկ` սեպտեմբերի 25-ին, Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել է զոհված մեկ զինծառայողի աճյուն, ևս մեկ քաղաքացի, իսկ Կարմիր գյուղից՝ մեկ տարեց կին։ Այս մասին հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
2 աճյուն և մեկ քաղաքացիական անձ` հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի տարածքից։ Եվս մեկ քաղաքացի` Վանք գյուղից։
Մեկ քաղաքացի հայտնաբերվել ու տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասից։
Անվնաս վիճակում 5 քաղաքացու և 5 աճյուն` ադրբեջանական կողմը փոխանցել է հայկական կողմին։
Ընդհանուր առմամբ, երեկ կատարված որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի։ Վերջիններիս առողջական վիճակը բավարար է։
Հիշեցնենք, որ մինչ այս Արցախի ԱԻՊԾ-ի տվյալներով՝ Արցախի տարբեր շրջաններից հայտնաբերվել էր 105 մարմին։
Մեկնաբանել