
ԱՄՆ-ում հայտարարում են Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային առաքելության ստեղծման ցանկության մասին
ԱՄՆ-ն մտադիր է Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային առաքելություն ստեղծել, որը կհետևի այնտեղ ապրող մարդկանց իրավունքների պաշտպանությանը։ Այդ մասին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը։
«Մենք կարծում ենք, որ պետք է լինի միջազգային առաքելություն, որը կերաշխավորի <...> Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար, <...> որ նրանց իրավունքներն ու անվտանգությունը ապահովվեն Ադրբեջանի կողմից արված հրապարակային հայտարարություններին համապատասխան»,- հայտարարել է Միլերը։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն այս ուղղությամբ աշխատում է իր դաշնակիցների ու գործընկերների հետ։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել