HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանը ուժ չի կիրառի Հայաստանի տարածքով միջանցքի բացման համար. Հիքմեթ Հաջիև

Բաքուն ուժ չի կիրառի Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ցամաքային միջանցքի բացման համար։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ Reuters գործակալության հետ զրույցում։

Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանը ձգտում է Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան բացել տրանսպորտային հաղորդակցություն, որը, ըստ նրա, «օգուտ կբերի ինչպես երկու երկրներին, այնպես էլ տարածաշրջանին»։

«Ադրբեջանը որևէ ռազմական նպատակ կամ խնդիր չունի Հայաստանի ինքնիշխան տարածքում, դա <...> Ադրբեջանի օրակարգից դուրս է»,- հայտարարել է Հաջիևը։

Ադրբեջանի նախագահի խորհրդականն ընդգծել է, որ Բաքուն ցանկանում է «բացառապես խաղաղ ճանապարհով» Երևանի հետ լուծել իր բոլոր խնդիրները, որոնք կապված են տրանսպորտային ու հաղորդակցային գծերի հետ։

«Հայաստանին մեր առաջարկը հաղորդակցային ու տրանսպորտային գծերի կառուցումն է` շատ խաղաղ ճանապարհով»,- Բրյուսելում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և եվրոպացի դիվանագետների հետ հանդիպումից հետո նշել է ադրբեջանցի պաշտոնյան։

Հիշեցնենք, որ նախօրեին Բրյուսելում Գրիգորյանն ու Հաջիևը հանդիպել էին Ֆրանսիայի, Գերմանիայի ու ԵՄ-ի բարձրաստիճան դիվանագետների հետ։ Նրանց ավելի ուշ միացել էր նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Քննարկման հիմնական թեման եղել է հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում, Եվրոպական քաղաքական համայնքի III գագաթնաժողովի շրջանակներում, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման կազմակերպումը։ Նախատեսված է, որ դրան կմասնակցեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter