Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ հայ բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցերը: Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
«Քննարկվել է Ղարաբաղում առկա իրավիճակը, այդ թվում՝ հումանիտար աջակցության տրամադրման, տեղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման հարցերը»,- նշում է ռուսական կողմը։
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ կողմերը քննարկել են 2020-2022 թվականների բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղիները, որոնք վերաբերվում են «Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը»: Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների մասին»,- եզրափակել է ՌԴ արտաքին քաղաքական ծառայությունը։
Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել