
«Արցախի Հանրապետությունը լուծարելու հրամանագիրը անօրինական է և ոչ լեգիտիմ»․ Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախի Հանրապետության լուծարման հրամանագրին․
«Արցախի Հանրապետությունը լուծարելու հրամանագիրը անօրինական է և ոչ լեգիտիմ։
1․ Ոչ մի նախագահ իրավունք չունի լուծարել Հանրապետությունը, որը ձևավորել է ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով։
2․ Այդ հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի կողմից դաժան ագրեսիայի և ուժի սպառնալիքի կիրառման հետևանքով»,- գրել է Բեգլարյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել