HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Գորիսի հրապարակը դարձել է հավաքատեղի Արցախից տեղահանվածների համար

Գորիսի կենտրոնական հրապարակը վերջին օրերին վերածվել է հավաքատեղիի։ Այստեղ Արցախի տարբեր շրջաններից տեղահանված մարդիկ կանգ են առնում, գրանցվում, ապա ուղևորվում Հայաստանի տարբեր մարզեր կամ Երևան։ Նրանցից շատերը դեռևս չգիտեն, թե ուր պիտի գնան։ Այստեղ նրանց առաջարկվում են տարբեր քաղաքներ՝ Կապան, Վարդենիս, Արմավիր՝ ըստ ցանկության։ Նրանք սպասում են ավտոբուսների մոտենալուն։

Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները տաք սնունդ, հիգիենայի պարագաներ, հագուստ են բաժանում բռնի տեղահանվածներին։ Կամավորները հիմնականում դպրոցականներ են, որոնք ինքնակամ որոշել են միանալ Կարմիր Խաչին ու օգնել։ Նրանք այս օրերին մեծ աշխատանք են կատարում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter