
Ադրբեջանը ձերբակալել է Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ ձերբակալվել է Արցախի նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Ադրբեջանի գլխավոր դատախազության տվյալներով՝ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմ ծրագրել, նախապատրաստել, սանձազերծել և վարել։
Սեպտեմբերի 28-ին Դավիթ Բաբայանը հայտարարել էր, որ ինքը Ադրբեջանի «սև ցուցակում է» և պետք է գնա Բաքու` հետաքննությանը ներկայանալու համար։ Բաբայանը նշել էր, որ այդ նպատակով Ստեփանակերտից գնալու է Շուշի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել