
Արցախից տեղահանվածների վերջին խմբերը Գորիսում (լուսանկարներ)
Գորիսի դրամատիկական թատրոնի շենքում և հարակից հրապարակում տեղահանված արցախցիների թիվը կտրուկ նվազել է։ Տեղահանված քաղաքացիները արդեն միկրոավտոբուսներով են տեղափոխվում Հայաստանի տարբեր մարզեր։ Հիմնական ուղղությունները՝ Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզեր։
Գորիսի հրապարակին հարող փողոցներում քիչ են մեքենաները, որոնց մեջ տեղահանվածներն են։
Եթե նախօրեին Գորիսի 2-րդ մանկապարտեզի դահլիճում հարյուրից ավել անձ է գիշերել, այսօրվա երկրորդ կեսին այնտեղ մի քանի ընտանիքի հանդիպեցինք։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել