Ովքեր են Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները
Սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով 5 քաղաքական ուժ ներկայացված կլինի ավագանիում։ Դրանք են՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Ազգային առաջընթաց», «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը։ «Հետքը» ներկայացնում է ավագանու նորաստեղծ խմբակցությունները։
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը գլխավորել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը բաղկացած է ավագանու 14 անդամից, նրանք են՝ Հայկ Մարության, Հայկ Գրիգորյան, Իզաբելլա Աբգարյան, Գրիգոր Երիցյան, Քրիստինա Վարդանյան, Պեդրո Զարոկյան, Իոսիֆ Կուբատյան, Սամվել Մելիքյան, Արաքսի Դիլանյան, Արամ Թորոսյան, Ռոբերտ Ծովյան, Նարիեն Արամյան, Տիգրան Պետրոսյան, Սեդա Տեր-Մինասյան։
Մյուս քաղաքական ուժերն ունեն հետևյալ թվով մանդատներ՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 24 մանդատ
«Մայր Հայաստան» դաշինք - 12 մանդատ
«Հանրապետություն» կուսակցություն - 8 մանդատ
«Հանրային ձայն» կուսակցություն - 7 մանդատ։
Առաջիկայում կներկայացնենք նաև մյուս խմբակցությունները։
Մեկնաբանել