HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կիպրոսի խորհրդարանական պատվիրակությանը

Վարչապետի պաշտոնական կայքը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է Կիպրոսի խորհրդարանի պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությունն ու քաղաքական երկխոսության մակարդակը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ ընդունված բանաձևի փաստը և շնորհակալություն հայտնել հստակ գնահատականների համար: Վարչապետը կարևորել է նաև Հայաստանի և Կիպրոսի միջև տնտեսական փոխգործակցության ընլայնման ուղղությամբ քայլերի իրականացումը` նշելով, որ այդ ոլորտում ևս առկա է համագործակցության մեծ ներուժ:

Հարիս Գեորգիադեսը դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ էթնիկ զտման քաղաքականության իրականացումը և կարևորել միջազգային հանրության հումանիտար աջակցությունը բռնի տեղահանված ԼՂ բնակչությանը: Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահը շեշտել է Կիպրոսի աջակցությունը ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter