HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզում Արցախից տեղահանված 441 աշակերտ և 9 ուսուցիչ տեղավորվել են դպրոցներում

Արմավիրի մարզում Արցախից բռնի տեղահանված մոտ 6800 քաղաքացի է տեղավորվել: Թե նրանցից քանիսն են դպրոցահասակ, առայժմ վերջնական տվյալ չունեն, հաշվառում են: Սակայն մարզպետարանից «Հետքին» փոխանցեցին, որ 441 երեխա է ընդունվել հանրակրթական ուսումնական հաստատություններ:

Այս ընթացքում մարզի հանրակրթական դպրոցները համալրվել են նաև արցախցի ուսուցիչներվ և այլ աշխատողներով: Մասնավորապես, 7 դպրոցներում աշխատանքի է ընդունվել 9 ուսուցիչ: Վերջիններս շախմատի, պատմության, ֆիզիկայի ուսուցիչներ են, դասվարներ, քիմիա և ֆիզիա առարկաների լաբորանտներ: 

Գրել էինք, որ Արմավիրի մարզպետարանի ենթակայությամբ գործող 111 հանրակրթական ուսումնական հաստատություններից 89-ում առկա է 337 մանկավարժական թափուր հաստիք: Արմավիրի մարզպետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 99 հաստիք թափուր է մասնագետ չունենալու, իսկ 46-ը՝ միջին մասնագիտական կրթություն ունենալու պատճառով: Այլ կերպ ասած՝ քոլեջ ավարտած մանկավարժները կամ պետք է կամավոր ատեստավորում անցնեն և հաղթահարելու դեպքում շարունակեն աշխատանքը կամ ազատվեն աշխատանքից: Շատերն ազատվել են աշխատանքից՝ չգնալով ատեստավորման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter