HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում ողջունել են Գրանադայում հնգակողմ հանդիպումից Ալիևի հրաժարումը

Թուրքիան ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրաժարումը Գրանադայում հանդիպումից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը։ 

«Պարոն Ալիևը չեղյալ է հայտարարել Իսպանիա այցը, քանի որ Թուրքիային թույլ չեն տվել մասնակցել այդ հանդիպմանը։ Ցանկանում եմ ողջունել այս որոշումը։ Պատկերացրեք՝ Ֆրանսիան, Գերմանիան և Եվրամիությունը կմասնակցեն, Հայաստանը կմասնակցի, Ադրբեջանը հրավիրված է, բայց Թուրքիան չկա։ Նրանք պատրաստվում են այդ հարցը քննարկել առանց մեր նախագահի»,- ասել է Չելիքը։ 

Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ Իլհամ Ալիևը հրաժարվել է Իսպանիայի Գրանադա քաղաքում Եվրոպական քաղաքական խորհրդի III գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից։ Ավելին, Ալիևը ընդհանրապես չի մեկնի Գրանադա։ 

Ինչպես փոխանցում էին ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, պատճառը Ֆրանսիայի իշխանությունների գործողություններն են, որոնք վերջին շաբաթներին տարբեր մակարդակներով իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ 

Մեկ այլ պատճառ է բերվում, որ Փարիզն ու Բեռլինը մերժել են հնգակողմ հանդիպմանը Թուրքիայի մասնակցությունը։ Ըստ Բաքվի՝ «նման պայմաններում ադրբեջանական կողմը հրաժարվել է բանակցությունների անցկացումից»։

Եվրոպական քաղաքական խորհրդի III գագաթնաժողովին չի մասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Պատճառը, ըստ Cumhuriyet-ի, Էրդողանի առողջական վիճակն է։ 

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter