HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը քաղաքական հայտ է ներկայացրել

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը երեկ՝ հոկտեմբերի 4-ին հայտարարել է քաղաքական պայքար սկսելու մասին՝ իր ձեւակերպմամբ «հանուն Հայաստանի ապագայի»։

«Հայաստանի հայրենասերներին՝ Արցախի շուրջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ ուղերձ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերի դավաճանությունը և Հայաստանի գոյատևությանը սպառնող վտանգը ստիպում է ինձ քաղաքական պայքար սկսել և կոչ անել երկրի ու սփյուռքի բոլոր հայրենասեր ուժերին համախմբվել գաղափարի շուրջ՝ հանուն Հայաստանի ապագայի»,- ասված է Կարապետյանի տեսաուղերձում՝ հրապարակված նրա ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը նախկինում զբաղեցրել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի եւ նախարարի (2021-ի օգոստոսից նոյեմբեր) պաշտոնները։ Նրա ազատումը պայմանավորված էր 2021-ի նոյեմբերին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժմամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter