HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Բարեգործական համերգների շարք՝ տեղահանված կարիքավոր արցախցիների համար․ աջակցություն Գրիգորյանների բազմազավակ ընտանիքին

Մեկնարկում է բարեգործական համերգների շարք, որի նպատակն է հասցեական օգնություն տրամադրել ծայրահեղ բարդ վիճակում հայտնված արցախյան ընտանիքներին:

Առաջին համերգի հասույթը կուղղվի Գրիգորյանների ընտանիքին՝ Նորիկին, Արմինեին և նրանց 4 անչափահաս երեխաներին: Ընտանիքը կրկնակի տեղահանված է. մինչ 2020թ. բնակվել է Շուշիում, այնուհետև՝ Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում:

Գրիգորյանների ընտանիքը Գորիսում, լուսանկարի հեղինակ՝ Նարեկ Ալեքսանյան 

Տեղահանվելուց հետո ընտանիքը ժամանակավոր կեցավայր է գտել Գյումրիում: Այժմ ունեն դեղորայքի եւ ապրուստի միջոցների կարիք. Նորիկ Գրիգորյանի եղբայրը Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունից հետո հիվանդանոցում է, անկողնային հիվանդ մայրը՝ Կապանի խնամքի տանը, որտեղ սպասում է հարազատների հետ վերամիավորմանը:

Բարեգործակա համերգների շարքը կմեկնարկի հոկտեմբերի 7-ին՝ tonelab.studio-ում,

«ԹՄԲԱԹԱ» երաժշտական խմբի համերգով։ Թմբաթան (TmbaTa Orchestra)

 հանդես է գալիս ավանգարդ-ֆոլք, ֆոլք-ռոք ժանրերում և ներկայացնում է հայկական ֆոլք երգերի ձեռագրային յուրահատուկ մշակումներ։ 

Համերգից ստացված հասույթի շնորհիվ կհոգան Գրիգորյանների ընտանիքի հրատապ կարիքները, իսկ ներկաները կունկնդրեն հայկական ժողովրդական երաժշտություն:

Տոմսերի ողջ հասույթն ուղղվելու է Գրիգորյանների ընտանիքին։

Մուտքի նվիրատվություն՝ 5000 դրամ կամ ցանկացած ավելի մեծ գումար:

Վայրը՝ Tonelab, Կորյուն 19ա

Ժամը՝ 21:00, հոկտեմբերի 7

Եթե չեք կարող համերգին ներկա գտնվել, բայց ցանկանում եք օգնել ընտանիքին բանկային փոխանցման միջոցով, կարող եք կապ հաստատել Tonelab-ի անձնակազմի հետ։

Գլխավոր լուսանկարը  «ԹՄԲԱԹԱ» երաժշտական խմբի էջից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter