
«Ցանկացած հանրային միջոց պետք է ուղղված լինի երկու բանի՝ սահման պահելուն և արցախցիներին տեղավորելուն»․ Սարհատ Պետրոսյան
Հայաստանում ցանկացած հանրային միջոց պետք է ուղղված լինի երկու բանի՝ սահման պահելուն և արցախցիներին տեղավորելուն։ «Հետքի» հետ հարցազրույցում այսպիսի կարծիք հայտնեց ճարտարապետ-քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանը։
Մեր զրուցակիցը մի քանի օր առաջ հոդված էր հրապարակել Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբնակեցումը Հայաստանում կազմակերպելու վերաբերյալ։ Այսօրվա զրույցում Սարհատ Պետրոսյանը նշեց, որ Հայաստանում առկա բնակֆոնդը լիովին բավարար է արցախցիներին մշտական բնակարանով ապահովելու համար։
Միևնույն ժամանակ Սարհատ Պետրոսյանը կարծում է, որ արցախցիների համար առանձին բնակավայրեր կամ թաղամասեր կառուցելը սխալ կլինի, քանի որ այն կբերի գետտոյացման, ապա սոցիալական ու հանրային առումով լուրջ խնդիրներ կառաջացնի։
Այդ իսկ պատճառով Սարհատ Պետրոսյանն առաջարկում է արցախցիներին հավասարաչափ բաշխել Հայաստանի տարբեր շրջաններում և համայնքներում՝ հաշվի առնելով առանձին ընտանիքների կարիքները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մեկնաբանել