HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իսրայելում տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան․ ՀՀ ԱԳՆ

Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: Հայտնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«ՀՀ ԱԳՆ, Իսրայելում դեսպանության միջոցով, մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Ըստ անհրաժեշտության, կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- ֆեյսբուքյան էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածի տարածքից ենթարկվել է զանգվածային հրթիռակոծության։ Տագնապի ազդանշանները միացվել են երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Թել Ավիվում և Երուսաղեմում։ Իսրայելական ու պաղեստինյան աղբյուրները հայտնում են զոհերի և վիրավորների մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter