HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գազայի հատվածի սահմանի մոտ անցկացված երաժշտական փառատոնի տեղում 260 դի է հայտնաբերվել

Առնվազն 260 մարդ է զոհվել Իսրայելի հարավում գտնվող Ռեիմ կիբուցում, Գազայի հատվածի սահմանին, «Համաս» խմբավորման գրոհայինների հարձակման ժամանակ։ Այդ մասին հայտնում է The Jerusalem Post-ը։

Զոհերի մարմինները հայտնաբերել են Zaka փրկարար ծառայության կամավորները` Nature Party էլեկտրոնային երաժշտության փառատոնի անցկացման վայրում, որը կայացել էր հոկտեմբերի 7-ի գիշերը Ռեիմում։ 

Հիշեցնենք, որ «Համաս» խմբավորման գրոհայինները հոկտեմբերի 7-ին հարձակվել էին Իսրայելի վրա։ Նրանք արձակել էին մոտ 3000 հրթիռ և մտել Իսրայելի սահմանամերձ շրջաններ՝ մարտերի մեջ մտնելով իսրայելցի զինվորականների հետ։

Ի պատասխան Իսրայելը զանգվածաբար հրթիռակոծում է Գազայի հատվածի տարածքը։ Հոկտեմբերի 8-ին իսրայելական իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում։

Մինչ այդ, երբ հայտնի դարձավ Nature Party փառատոնի ժամանակ 260 զոհի մասին, լրատվամիջոցները գրել էին, որ «Համաս»-ի հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 700 իսրայելցի, ևս ավելի քան 2200-ն էլ ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Եվս տասնյակ մարդիկ գերեվարվել էին գրոհայինների կողմից։ 

Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծման ժամանակ զոհվել է առնվազն 413 պաղեստինցի, վիրավորվել է ավելի քան 2300 մարդ։

Կոլաժը՝ vot-tak.tv-ից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter